Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 5,4 միլիոն դոլար է վերադարձրել կրիպտոարժույթի խարդախության զոհերին
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ավելի քան 5,4 միլիոն դոլար է վերադարձրել կրիպտոարժույթով միջազգային խարդախության զոհերին: Ոստիկանությունից հայտնում են, որ տուժածներին կվերադարձվի ևս 10 մլն դոլար։ Մինչ այժմ ներդրումները փոխհատուցելու հայց է ներկայացրել ևս 127 մարդ։